ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

18.04.2022 12:40 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 17-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 86-ամյա Բորիս Սևյանը ժամը 17.30-ին մահացել է: Պարզվել է, որ ապրիլի 10-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Մասիս քաղաքի 7-րդ փողոցում քաղաքացուն վրաերթի էր ենթարկել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Բացատրական աշխատանքի արդյունքում «Օպել Վեկտրայի» 27-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: