ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, 20-ամյա ուղեւորը` տեղում մահացել

16.07.2018 14:22 ՃՏ պատահարներ
Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, 20-ամյա ուղեւորը` տեղում մահացել

Հուլիսի 16-ին` ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զագահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին ու կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 20-ամյա ուղեւորը` Արամ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: