ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ «Մակարով» ատրճանակ են հայտնաբերել

Դեկտեմբերի 5-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու հետաքննիչները գիշերային շրջայցի ժամանակ Քասախի փողոցի ռեստորանի մոտ կասկածելի տղամարդու էին նկատել, որը ոստիկանական մեքենան տեսնելով՝ ձեռքից ինչ-որ իր էր գցել ու դիմել փախուստի։ Նշված վայրում ոստիկանները «Մակարով» տիպի ատրճանակ հայտնաբերեցին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա Աշտարակի Իսահակյան փողոցի 25-ամյա բնակիչ է, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: