1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել են «Մակարով», փամփուշտներ ու ներարկիչներ. Արագածոտնի պարեկների բացահայտումը

Հուլիսի 6-ին, ժամը 4.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին Արագածոտնի պարեկները կանգնեցրել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ ուղևորը գրպանից նետում է շագանակագույն հեղուկով լցված երկու ներարկիչ։ Վարորդն ու ուղևորը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվում է ուղևորի ինքնությունը` Վանաձոր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդ:
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել: Ներարկիչների վերաբերյալ վարորդը հայտնել է, որ դրանցում խթանիչ է, պատկանում են իրեն, բացի այդ` մեքենայի սրահում ունի ատրճանակ, որը գտել է Երևանի Դավիթաշեն թաղամասում: Վարորդը, ուղևորը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «ՎԱԶ-2109»-ի սրահում հայտնաբերվել են թղթե տոպրակ, որում կար «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանձին փամփշտատուփ` յոթ փամփուշտով, նաև չօգտագործած վեց ներարկիչ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: