ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները բացահայտել են գողության նոր դրվագներ

04.07.2019 17:57 Գողություն

Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մեքենաներից գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 36-ամյա մի տղամարդու:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա հունիսի 24-ին, ժամը 16.20-ին, գողացել է Սեբաստիայի փողոցում կայանված «Մերսեդեսի» թափարգելի նիկելապատ դետալը՝ պատճառելով 30 հազար դրամի վնաս, իսկ ժամը 17-ին՝ Սեբաստիայի փողոցում կայանված «Մերսեդեսի» կողային հայելին: Մեկ այլ «Մերսեդեսի» կողային հայելիներն էլ, դարձյալ Սեբաստիայի փողոցում, գողացել էր մայիսի կեսերին՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: