ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով հետախուզվողի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ: Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.45-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում նրանք հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին 44-ամյա մի տղամարդու, որն անցած տարվա հուլիսի 30-ից գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի երեք հոդվածով` 178-րդ` Խարդախություն, 179-րդ՝ Յուրացնելը կամ վատնելը և 345-րդ` Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները: Խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Նույն օրը տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: