ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աղջիկը շեղել էր վաճառողուհու ուշադրությունը, տղան՝ փող հափշտակել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

17.03.2020 18:01 Կողոպուտ

Մարտի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Ժամը 20․20-ի սահմաններում Սվաճյան փողոցի մթերային խանութներից մեկն են մտել երիտասարդ տղա և աղջիկ։ Աղջիկը շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ տղան դրամարկղից 150 հազար դրամ հափշտակել։ Վերջին պահին աշխատակցուհին նկատել է, որ երիտասարդը դրամարկղից փող է վերցնում, բայց կանխել չի հասցրել։
Մալաթիայի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին նրանց ինքնությունը։ Երկուսն էլ Երևանի բնակիչ են։ 25-ամյա երիտասարդն ու 22-ամյա աղջիկը հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նրանք խոստովանական բացատրություն են տվել։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: