ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին բանկերից մեկի գեներատորը հափշտակած տղամարդուն

22.07.2020 14:22 Գողություն

Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ հուլիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից 3 օր անց: Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Երևանի 44-ամյա մի բնակիչ:
Նա խոստովանել է կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: