ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել

27.04.2020 16:26 Կողոպուտ

Ապրիլի 21-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի մասին տեղեկացան դեպքից ժամեր անց: Տուժողը տղամարդ էր: Նրա հաղորդման համաձայն` ժամը 21-ին Նոյ թաղամասում իր ծանոթը, որի միայն անունը գիտեր, խփել էր իրեն, ձեռքից բացահայտ հափշտակել բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Տուժողը նաև մոտավոր նկարագրեց կասկածվողի արտաքինը: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները որոնողական աշխատանք սկսեցին: Քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ անցկացրին կասկածվողի հնարավոր գտնվելու վայրերում: Արդյունքում` դեպքից օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 32-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ապրիլի 25-ին ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: