ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կոտրել էր մեքենայի ապակին ու դրամապանակ գողացել․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

08.04.2020 16:46 Գողություն

Ապրիլի 7-ին Մալաթիայի քրեական հետախույզները նախկինում կատարված գողություն են բացահայտել։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել էր նախորդ տարվա հուլիսի 18-ին։ Բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Անդրանիկի փողոցի թիվ 142 շենքի բակում կայանված մեքենայից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբն արձանագրեց, որ կոտրել են «Տոյոտայի» ապակիներից մեկն ու տիրոջ դրամապանակը գողացել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Մալաթիայի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Դեպքից ամիսներ անց հետևողական աշխատանքը արդյունք տվեց։ Բաժնի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է Իսակովի պողոտայի 29-ամյա մի բնակիչ։ Կասկածվողը ապրիլի 7-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։   

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: