Մալաթիայի ոստիկանները մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 13-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի։ Կոտայքի մարզի Գառնի գյուղում հաշվառված երիտասարդը 2013 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր մարդու առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: