1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետի մամուլի ասուլիսը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Ոստիկանության պետի մամուլի ասուլիսը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Օգոստոսի 20-ին լրացավ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման 100 օրը: Այս կապակցությամբ, օգոստոսի 21-ին, ոստիկանությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս:
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նախ մանրամասն, ըստ թեմաների ու ստորաբաժանումների, ներկայացրեց ոստիկանության 100 օրվա աշխատանքը:
Մայիսի 10-ից օգոստոսի 20-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 12,3%-ով: Դա պայմանավորված է մի կողմից ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, մյուս կողմից՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթի բացառմամբ: Հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործության մասին 13.215 հաղորդման, 2017 թվականին՝ 9.730. աճը 35,8 տոկոս է:
100 օրվա ընթացքում բացահայտվել է վարույթում գտնվող քրեական գործերով՝ 1253 ծանր, 133 առանձնապես ծանր հանցագործություն:
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից կրկնակի ավելին: Եվ դրանցից 585-ը կամ երեք քառորդից ավելին ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից:
Հայտնաբերվել է կաշառակերության գրեթե նույնքան դեպք, ինչքան նախորդ ողջ տարվա ընթացքում կամ 2015-2016 թվականներին՝ միասին վերցրած:
Հաշվետվությունից հետո ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհատրանսպորտային անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի, ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին, զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողություններին, 2008 թվականի մարտի 1-ին ու 2016 թվականին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում տեղի ունեցած իրադարձություններին, ոստիկանների մարտական ծառայություն իրականացնելու և գալիք՝ Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպչական և պատշաճ անցկացմանն ուղղված աշխատանքներին: Վալերիյ Օսիպյանը մանրամասն ու սպառիչ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Ոստիկանության պետի 100 օրվա աշխատանքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում: