ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին մանկապարտեզից կատարված գողությունը․ մեկ անձ ձերբակալվել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

05.11.2019 16:28 Գողություն

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի բուժկետից գողացել էին ջերմաչափեր, ներարկիչներ ու դեղհաբարեր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդը նոյեմբերի 4-ին իր տնից բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և խոստովանական ցուցմունք տալուց հետո ձերբակալվեց։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: