ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարաշի քրեական հետախույզները թարմ հետքերով հայտնաբերեցին օտարերկրացուն կողոպտողին

02.03.2020 14:27 Կողոպուտ

Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։ Տուժողը օտարերկրյա քաղաքացի էր։ 18-ամյա աղջկան կողոպտել էին Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում։ Հաղորդման համաձայն՝ փետրվարի լույս 24-ի գիշերը մի երիտասարդ աղջկա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել ու բացահայտ հափշտակել պայուսակը, որի մեջ եղել էր փող, անձնագիր ու բանկային քարտ։
Մարաշի քրեական հետախույզների արագ արձագանքման ու ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Երևանի Աերացիա թաղամասի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ։ Դեպքի օրը՝ ժամը 15.45-ի սահմաններում, կասկածվողն իրենց թաղամասում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հափշտակված պայուսակը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: