ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություններ թանկարժեք մեքենաներից. Մարաշի ոստիկանների գիշերային բացահայտումը

12.05.2021 17:03 Գողություն

Առաջին անգամ չէ, որ գիշերային շրջիկ ծառայությունը արդյունք է տալիս: Մայիսի լույս 10-ի գիշերը, հանցագործությունները կանխելու և թարմ հետքերով բացահայտելու նպատակով, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ծառայության էին Ալեք Մանուկյան փողոցում, որտեղից էլ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաների հայելիներ: Ոստիկանների բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց, որ հայելիների մի մասը գողացել է Այգեստան թաղամասում կայանված մեքենաներից, մյուսները` Ալեք Մանուկյան փողոցի բակերից:
Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Արդեն առավոտյան երկու «Լեքսուսների» և երկու «Տոյոտաների» վարորդներից ընդունվեց հաղորդում:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Գիշերային շրջիկ ծառայությունները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: