1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փորձել էր գողանալ սուպերմարկետի վճարային տերմինալը. Մարաշի ոստիկանների բացահայտումը

24.12.2021 17:46 Գողություն

Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ լինգով կոտրել են Քաջազնունու փողոցի սուպերմարկետի դուռը և փորձել գողանալ սրահում տեղադրված վճարային տերմինալը, բայց ինչ-ինչ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով` հեռացել են: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Օպերատիվ խումբը մեկնեց Քաջազնունու փողոց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և օպերատիվ տեղեկությունների մշակմամբ պարզվեց, որ գողության փորձը կատարել է Մանուկյան փողոցի 25-ամյա մի բնակիչ:
Նույն օրը նա Շերամի փողոցում հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվեց խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: