ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարաշի բաժանմունք բերման ենթարկված հետախուզվողի մոտ մեթադոն է հայտնաբերվել․ նա կալանավորված է

Ապրիլի 24-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքի Աճառյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 42-ամյա մի բնակչի, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոն տեսակի 12 դեղահաբ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Երևանի 42-ամյա բնակիչը կալանավորված է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: