Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում. ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյան

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, գործընկերուհիներ,
շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Դուք բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական պարտքը:
Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր ընդհանուր աշխատանքը, որոնք դրվում են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման հիմքում։
Դուք հավասարապես կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը զուգորդելով ընտանիքի հիմնասյուն ու պահապան, երեխաների դաստիարակության երաշխավոր լինելու արժանապատիվ առաքելության հետ:
Խորին խոնարհումով շնորհավորում եմ նաև մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք համակարգում իրենց լուրջ ներդրումն են ունեցել:
Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Խաղաղություն ձեր ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք:
Արամ Հովհաննիսյան
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ,
ոստիկանության գեներալ-մայոր