1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարիխուանա և կրիստալ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հոկտեմբերի 19-ին: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Էջմիածնի խճուղուց, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին չորս տղամարդու` նրանցից մեկի՝ գյումրեցու վարած մեքենայով հանդերձ: Երեք ուղևորներից մեկը Հրազդան քաղաքի բնակիչ է, մեկը` Սոլակ գյուղի, երրորդը` Երևանի:
Անձնական խուզարկությամբ սոլակցու ծոցագրպանից հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ: Նա հայտնել է, թե թմրամիջոցը հավաքել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար:
Երևանցու գուլպայի միջից հայտնաբերվեց դեղնականաչավուն հեղուկով լցված ներարկիչ, ևս երկուսը հայտնաբերվեց նրա դրամապանակից, մեկը դատարկ էր: Ըստ նրա` ներարկիչների մեջ կրիստալ տեսակի թմրանյութ է, ինչը 10 հազար դրամով ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով: Ոստիկանները պարզել են, որ երևանցին իր կրիստալից հյուրասիրել էր հրազդանցուն և սոլակցուն:
Նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: