Շիրակի քրեական ոստիկանները 37-ամյա գյումրեցու խորդանոցում մոտ 1,5 կգ մարիխուանա են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 37-ամյա բնակիչը օգտագործում և տանը կից խորդանոցում պահում է թմրամիջոց:
37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու՝ Աբովյան փողոցում գտնվող տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 1 կգ 461 գրամ մարիխուանա։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: