ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշտարակցի տղամարդու տան խուզարկությամբ 34 գրամից ավելի մարիխուանա և կանեփի 197 բույս է հայտնաբերվել

Աշտարակցի տղամարդու տան խուզարկությամբ 34 գրամից ավելի մարիխուանա և կանեփի 197 բույս է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղի 49-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նա մայիսի 26-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տանը կից օժանդակ շինությունում և այգում հայտնաբերվել են 34 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոց և կանեփի 197 բույս:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: