Թմրանյութը պատրաստել էր իր աճեցրած կանեփից․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը
11.02.2025 17:19
Թմրամիջոցի հայտնաբերում
Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։
Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։
Ոսկեվազցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: