Արթիկցի տղամարդը տանը թմրանյութ էր պահում. նա ձերբակալվել է
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Արթիկ քաղաքի 47-ամյա բնակիչը տանը թմրանյութ է պահում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արթիկցի տղամարդու տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 37 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: