1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Երևանի քրեական ոստիկաններն հայտնաբերել են մեթամֆետամին և մարիխուանա

Երևանի քրեական ոստիկաններն հայտնաբերել են մեթամֆետամին և մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 26-ին: Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց 40 ամյա մի տղամարդ, որի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղած մեթամֆետամինի նմանվող զանգվածը կշռում էր 201 գրամ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը տղամարդու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և հինգ փաթեթով, ընդհանուր ավելի քան ութ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: