ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առողջությանը պատճառել էր ծանր վնաս. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր հաղորդում, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքները ստացել է նախորդ երեկոյան՝ անծանոթ անձանց ծեծի հետևանքով:
Հիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը, սակայն տուժածն ի վիճակի չէր բացատրություն տալու։
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ հարևան շենքի մի բնակարանում ծագած վեճի ժամանակ հյուրին մարմնական վնասվածքներ էր պատճառել 47-ամյա տանտերը: Հոկտեմբերի 25-ին Շահումյան փողոցից նա բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: