Ըստ տուժողի` իրեն դիտավորությամբ վրաերթի էին ենթարկել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի եկեղեցու մոտ 33-ամյա տղամարդը իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ ձեռնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ Սվաճյան փողոցից բուժօգնության է տեղափոխել տուժածին։
Մալաթիայի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ին, 33-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: