1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հերթական վեճն ու դանակահարությունը. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին մոտ, “Արաբկիր” բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր ահազանգ, որ կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում էր ծանր, և նրանից որևէ տեղեկություն ստանալ իրավապահներին չհաջողվեց: Միայն պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Տոլբուխինի փողոցում:
Ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովհաննիսյանը: «Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տեղեկություններն իրացնելիս պարզեցինք, որ նախնական տվյալներով` տուժած երիտասարդի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի են բռնվել նույն թաղամասի բնակիչ երկու երիտասարդներ` 34 և 24 տարեկան, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 31-ամյա տուժածին»:
Արդեն հաջորդ օրը հանցագործությունը բացահայտված էր, սակայն կասկածյալ երկու երիտասարդն էլ, խուսափելով քննությունից, դիմել էին փախուստի: Օրեր տևած որոնողական միջոցառումներից հետո Արաբկիրի ոստիկաններին օգնության հասան ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի աշխատակիցները: Նրանց ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Արաբկիրի քրեական հետախույզների հետ. Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերվեց և քննչական բաժին ներկայացվեց 34-ամյա տղամարդը: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 24-այմա երիտասարդը իրավապահ մարմիններին ներկայացավ ինքնակամ:
Այժմ տուժած երիտասարդի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Իսկ նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: