Դանակահարության մեջ կասկածվողը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանություն
Մարտի 28-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի առաջադրային մակերեսի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսությամբ և սուր անեմիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 58-ամյա մի քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մեծ Մանթաշ գյուղում վերջինս ավտոմեքենայում վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ ոմն Լեռնիկի և Իշխանի հետ, որի ընթացքում Իշխանը դանակով հարվածել հիշյալ քաղաքացուն՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 30-ին, ժամը 14.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն (նախկինում 7 անգամ դատապարտված) և հայտնել, որ մարտի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մեծ Մանթաշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն նշված վնասվածքները պատճառել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: