1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

20-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն

Սեպտեմբերի 27-ի ժամը 23.31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի:
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ Տիգրան Կ.-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22.40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել համաքաղաքացի 20-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 3.20-ին, նա ներկայացել է Տարոնի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ ինքն է ծալովի դանակով հարվածներ հասցրել Տիգրան Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնել է նաև, որ դանակն այնուհետև նետել է Փամբակ գետը:
20-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: