ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծամորի ոստիկանները հայտնաբերեցին տղամարդու ծնոտը կոտրած անձին․ նա ձերբակալվել է /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մայիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր 66-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր ծնոտի կոտրվածք։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է Մեծամորի Այգեգործական թաղամասում։ Վիճաբանության ժամանակ անծանոթ մեկը բռունցքով հարվածել էր դեմքին։ Հանցագործության բացահայտման ուղղությամբ Մեծամորի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները հոկտեմբերի 2-ին արդյունք տվեցին։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել էր Մեծամորի 55-ամյա մի բնակիչ։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: