ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու դեպք

Նոյեմբերի 29-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել և որովայնին կտրած-ծակած մարմնական վնասվածք էր պատճառել 16-ամյա մի պատանու:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին, ժամը 15.30-ին, բաժին են ներկայացրել 16-ամյա մեկ այլ պատանու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մարմնական վնասվածքը պատճառել է ինքը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: