1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունվարի 1-ին Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի և Երևանի բնակիչ 22-25 տարեկան երեք երիտասարդ։
Մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է բուժօգնության տեղափոխված Երևանի բնակիչ 22-ամյա երիտասարդին։ Վերջինս, իր հերթին, դանակով հարվածել է Աբովյանի բնակչին՝ պատճառելով կրծքավանդակի թափանցող վնասվածք: Հիվանդանոց տեղափոխված երրորդ երիտասարդը ստացել էր միայն գլխի և կրծքավանդակի սալջարդ վերքեր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճաբանության մասնակիցները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: