ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք էր պատճառել նույն տան բնակչին

Վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք էր պատճառել նույն տան բնակչին

Օգոստոսի 4-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավետ Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում վիճաբանություն է:
Ահազանգով նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նույն հասցեում բնակվող 56-ամյա և 46-ամյա երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 46 տարեկանը իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից երկու կրակոց է արձակել, որից մեկը դիպել է 56-ամյա տղամարդու ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
46-ամյա տղամարդը հայտնաբերվել, հրազենի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: