ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օտարերկրացիների վեճն ավարտվեց մարմնական վնասվածքներով

Հոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է օտարերկրացիների միջև, մեկ անձ դանակահարվել է:
Ահազանգը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը, նաև զարգացումները կանխելու նպատակով, հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Այդ ընթացքում հաղորդում ստացվեց արդեն ոստիկանության բաժնում. հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա օտարերկրացու` կրծքավանդակի ծակած վերքով: Առաջին ահազանգերից մոտ երեք ժամ անց ստացվեց ևս մեկ հիվանդանոցային հաղորդում. «Երևան» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ դաստակի սալջարդով և ձեռքի կտրած վերքով բուժօգնության են դիմել 26 և 27 տարեկան օտարերկրացիներ: Արաբկիրի ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում, հենց բժշկական կենտրոնի մոտ գիշերվա ժամը 4.15-ին, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, 26-ամյա օտարերկրացին ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, երբ իրավապահներն արդեն ճշտել էին վիճաբանության մասնակիցների շրջանակը, բաժին ներկայացավ ևս մեկ օտարերկրացի, որը, ըստ հավաստի տեղեկությունների, նույնպես մասնակցել էր վիճաբանությանն ու պատճառել մարմնական վնասվածք:
Օտարերկրացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: