1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով, Լոռիում կատարված հանցագործությունը բացահայտվել է

Հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը անգիտակից վիճակում էր և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր: Հանցագործության բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին: Քրեական հետախույզները փորձում էին պարզել, թե ովքեր և որտեղից էին տուժողին հիվանդանոց տեղափոխել, երբ ժամը 2.30-ին հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. 31-ամյա տղամարդը վիրահատարանում մահացել էր:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի և Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Լոռու մարզի Արևաշող գյուղի 33-ամյա մի բնակիչ. Սպիտակ քաղաքից Արևաշող տանող ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել էր տուժողին:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանեց կատարածը։
33-ամյա տղամարդը ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել: Դանակը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: