1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

32-ամյա երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառած սիսիանցի տղամարդը ձերբակալվել է

32-ամյա երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառած սիսիանցի տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ նոյեմբերի 9-ի ժամը 18.30-ի սահմաններում Հարժիս գյուղի բնակիչ 32-ամյա երկու երիտասարդ և Սիսիան քաղաքի բնակիչ 43-ամյա մի տղամարդ Սիսիանի Որոտան փողոցում մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են իրար հետ, այնուհետև վիճը շարունակել են Սիսիան-Աղիտու ճանապարհի կիսաքանդ շինության մոտ, որի ընթացքում էլ սիսիանցի տղամարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել երիտասարդների ուղղությամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով նրանցից մեկին: Վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից ոստիկանություն հաղորդում է ստացվել: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի և ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Սիսիան քաղաքի 43-ամյա բնակիչը ներկայացել է Սիսիանի բաժին՝ ներկայացնելով 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգը: Բաժնում նա հայտնել է, որ նոյեմբերի 9-ին Սիսիան-Աղիտու ճանապարհի հարակից կիսաքանդ շինության մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը նշված ինքնաձիգից երկու կրակոց է արձակել: Նա, կազմված փաստաթղթերը և ինքնաձիգը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: