Մարմնական վնասվածքը դանակահարության հետևանք էր
 
                                            Մարտի 11-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած վերք, ծղիկային նյարդի վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա երիտասարդ և հայտնել, որ այգու ցանկապատը նորոգելիս վնասել է ձեռքը: 
 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Նա բերման է ենթարկվել Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
 Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					