1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 5-ի ժամը 23.10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ հանգամանք հայտնելու:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արցախի փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա երիտասարդին դանակով հարվածել և ծանր մարմական վնասվածք է պատճառել Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 6-ին խուզարկություն է կատարվել նրա բնակության հասցեում. հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Ոստիկանության Աշտարակի և Արարատի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ աշտարակցի 35-ամյա տղամարդը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
35-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: