ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 24-ամյա տղամարդուն

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.14-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ Սարի թաղի տներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն:
Ժամը 10.33-ին հաղորդում է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը նույն հասցեից, կրծքավանդակի վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել նույն տան բնակիչ 54-ամյա տղամարդուն:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վիճաբանության ժամանակ 54-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է դստեր ամուսինը:
Ժամը 11.45-ին քրեական ոստիկանները Սայաթ Նովայի պողոտայում հայտնաբերել և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 24-ամյա տղամարդուն:
Նա և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: