ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա մի քաղաքացի։
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: