ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն

Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն

Հունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հունվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, հիվանդանոց դիմած տղամարդուն Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում մարմնական վնասվածք է պատճառել 49-ամյա տանտերը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: