ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Նոր Նորքի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Ապրիլի 26-ին, ժամը 17.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը թիակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 19-ամյա երիտասարդի: Ժամը 18.44-ին մեկ այլ բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի ձախ կեսի վերին հատվածի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին,Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդները դանակահարել են իրար: Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը ապտակել է մյուսի մորը: Փաստով նյութեր են նախապատրաստվում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: