1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարմնական վնասվածքները ստացել էր վիճաբանության ժամանակ

Մարմնական վնասվածքները ստացել էր վիճաբանության ժամանակ

Հունվարի 18-ի ժամը 23.55-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի շենքերից մեկի շքամուտքից մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով ի վիճակի չի եղել հայտնելու անձնական տվյալներն ու վնասվածքներ ստանալու հանգամանքը:
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հունվարի 27-ին: Պարզվել է, որ հունվարի 18-ի ժամը 22-ի սահմաններում 15-ամյա պատանին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 33-ամյա համաքաղաքացու հետ և ծեծի ենթարկել նրան, ինչի հետևանքով վերջինս ընկել է ապակու կտորների վրա՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: