1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին ծանր մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենան առևանգելու դեպքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունվարի 2-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանությն Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-ին մասում» աղջիկ են դանակահարել, իսկ նրա «Նիսան Մարչ» ավտոմքենան տարել են:
Ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստավցել, որ կրծքավանդակի հետին պատի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի կին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզույան և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունվարի 3-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շահումյան 14-րդ փողոցի 1-ին նրբանցքի սկզբնամասում: Մեքենան սարքին էր, բայց վրան առկա էին վթարի հետքեր:
Շարունակվող լայնածավալ միջոցառումների շնորհիվ, հունվարի 4-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Նարեկ Շ.-ն և 39-ամյա Հրաչյա Հ.-ն: Համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ, նույն օրը նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն

 

 

 

 


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: