1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակով հարվածել էր երիտասարդի կրծքավանդակին ու ծանր վնասվածք պատճառել. 34-ամյա տղամարդը ձերբակալվել է

Դանակով հարվածել էր երիտասարդի կրծքավանդակին ու ծանր վնասվածք պատճառել. 34-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 2-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ։ Ըստ տուժածի՝ վնասվածքը ստացել էր ընկնելու հետևանքով:
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կաթնաղբյուր գյուղի «Լույսաղբյուր» կոչվող տեղամասում 34-ամյա տղամարդը կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է տուժածի կրծքավանդակին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Տղամարդը ձերբակալվել է:
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: