ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունու բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում մարիխուանա կար

Հունվարի 27-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Գավառի բաժինների ծառայողների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Զոլաքար և Վարդենիկ միջհամայնքային ճանապարհամերձ հանդամասից, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Զոլաքար գյուղի 38-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: