ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունու բաժնի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ներքին Գետաշեն գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, երկուսը Ներքին Գետաշենի բնակիչներ էին։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշի նմանվող կոշտ զանգված, որն, ըստ 18-ամյա տղայի, գնել էր անծանոթից՝ փողը վճարելով էլեկտրոնային տարբերակով։ Մեքենայում հայտնաբերված շշի վերաբերյալ երիտասարդը հայտնել է, որ բերման ենթարկվելուց ժամեր առաջ դրանով թմրամիջոց էին օգտագործել։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: