1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անհաղորդում գողություններ Ծովինար գյուղում. Մարտունու ոստիկանների բացահայտումը

02.12.2021 14:35 Գողություն

Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասի ծառայողների ստացած տվյալն իրացվեց նոյեմբերի 26-ին։ Ժամը 18.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ծովինար գյուղից բերման ենթարկվեց 40-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանեց, որ ամիսներ առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, համագյուղացու տանը կից խորդանոցից գողացել էր էլեկտրական մսաղաց, սղոց, զոդման սարք և մեքենայի մասեր: 40-ամյա տղամարդու տան զննության ժամանակ նա ներկայացրեց գողոնն ամբողջությամբ:
Տանտերը ոստիկանություն չէր դիմել: Հաղորդում ու ահազանգ չէր ստացվել նաև Ծովինար գյուղի մյուս տուժած բնակիչներից. բոլորն էլ փորձել էին ինքնուրույն գտնել գողին ու իրենց ապրանքը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մարտունու ոստիկանները պարզել են, որ 40-ամյա տղամարդը անցած տարվա գարնանը, դարձյալ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մեկ այլ համագյուղացու հացատնից գողացել էր գործիքներ, էլեկտրական սղոց ու հորատիչ: Գրեթե նույնատիպ գործիք ու սարք էլ տարել էր անցած տարվա հոկտեմբերին՝ այս անգամ հարմարեցված բանալիով բացելով մի երրորդ համագյուղացու տան դուռը: Իսկ այս տարվա հոկտեմբերին, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել էր մեկ այլ համագյուղացու տանը կից ավտոտնակ ու գողացել էլեկտրական սարքեր ու գործիքներ:
Քննությամբ հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: