1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարտունու ոստիկանները բացահայտել են թմրանյութի օգտագործման և իրացման դեպք

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Մարտի 23-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը:
Ժամը 5.30-ի սահմաններում քրեական հետախույզները Մարտունի-Վարդենիս ճանապարհին, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, կանգնեցրել էին ԼՂՀ Թաղավարդ գյուղի 30-ամյա բնակչի «Նիսան» մակնիշի մեքենան: Ոստիկաններին նկատելով` Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա ուղևորը մեքենայի պատուհանից նետել էր թղթի մեջ փաթեթավորված չորացված և մանրացված կանեփանման դեղնականաչավուն զանգված, ինչը իրավապահներն արձանագրել և վերցրել էին:
Կասկածյալները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մարտունու բաժին:
Ըստ ստեփանակերտցու` բուսական զանգվածն իրենն է, նախորդ տարի աշնանն է քաղել Ստեփանակերտ քաղաքի «Հոռին տակ» կոչվող տարածքում իր ցանած, մշակած կանեփի բույսից՝ անձնական օգտագործման համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարտի 23-ին, ժամը 4-ի սահմաններում, Մարտունի քաղաքի ավտոկայանի մոտ թմրանյութը, այսպես ասած` հյուրասիրել է «Նիսանի» վարորդ, 30-ամյա ընկերոջը:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: