Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Սեպտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4170 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 172 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 259 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1149, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 191, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 111, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 366 և 1175 այլ իրավախախտումներ։ 122 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 103-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 50-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 301-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 70 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12784 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 226, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 746 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 86, չամրակապված վարելու՝ 3427, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, վարելիս հեռախոսից օգտվելու՝449, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1464 և 3288 այլ իրավախախտումներ։ 457 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1380-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 442-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 277-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 45 անձ։